Ուսումնական ճամբար՝ պատրաստում ենք Պիցցա

Արդեն մի քանի օր է՝ երեխաների հետ միասին որոշում էինք պիցցա պատրաստել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր։ Որոշեցինք այսօր պատրաստել։ Ինչ խոսք՝ երեխաները երջանիկ էին։ Որենց ձեռքերով կտրատված պարագաները գեղեցիկ կերպով շարեցին խմորի վրա և ուղարկեցին ջեռոց։ Այնքան անհամբեր էին սպասում պիցցայի թխվելուն, որ անգամ չհասցրեցի լուսանկարել այն։

Ուսումնական ճամփորդություն 05.06.2023թ

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Այն կառուցվել է 1301 թվականին՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոնի տարածման հազարամյակի առթիվ։

Ճամփորդության առաջին կանգառը այս հրաշք եկեղեցին էր, որտեղ երեխաները իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված և գեղեցիկ շարականով եզրափակեցին մեր այցը։

Այնուհետև քայլքով հասանք մի խոնարհված եկեղեցու և դարձանք մեր երթուղի։ Ինչից հետո ուղևորվեցինք Հերթավան՝ Աստվածընկալ վանք։

Զատկական նախագիծ

Պատրասում ենք զամբյուղ

Սկիզբ 04.04.2023

Պահանջվող նյութեր-

  • Թղթե բաժակ
  • թել
  • սիլիկոն, սոսինձ
  • փայտե ճկուն ձողիկ
  • մկրատ

Մասնակիցներ— 4/5րդ դասարանի սովորողներ

Նպատակ — սովորեցնել երեխաներին աշխատել ինքնուրույն

Արդյունք— ստանալ գեղեցիկ զամբյուղներ, որոնք կզարդարեն զատկական սեղանը։

Թղթե բաժակները մինչ հատակին հասնելը կտրատում ենք ուղղահայաց: Այնուհետև թելն անցկացնում ենք կտրատված շերտերի արանքներով: Գործողությունը կատարում ենք մինչև բաժակի ծայրին հասնելը: Փայտը նույնպես փաթաթում ենք թելով եվ կպցնում զամբյուղի հիմքին: Վերջ, Զատկական զամբյուղը պատրաստ է:

«Փոքրիկ Էնշտեյնիկները»

Ժամանակահատված՝ փետրվար 1-3

Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ ծանոթացնել երեխաներին ջրի հետաքրքիր հատկություններին, թույլ տալ ինքնուրույն կատարել գիտափորձը և հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ բաժակներ, անձեռոցիկ, սննդային գունանյութեր, ջուր

Բովանդակությունը՝ Երեխաները շարում են բաժակները, ամեն երկրորդ բաժակի մեջ ջուր լցնում: Ջուր լցնելուց հետո ավելացնում են գունանյութը և իրար միացրաց անձեռոցիկները դնում բաժակների մեջ, մեկ ծայրը չոր բաժակի մեջ, մյուս ծայրը ջրով լի:

Արդյունքը՝ Արդյունքում դատարկ բաժակները նույնպես լցվում են գունավոր ջրով և շատ գեղեցիկ տեսարան է ստեղծվում:

Տեխնոլոգիական նախագիծ

ժամանակահատված՝ հունվարի 19-25

Մասնակիցներ՝ կրթսեր խմբի երեխաներ

Նպատակը՝ բացահայտել երեխաների ինքնուրույն աշխատելու, կտրելու, սոսնձելու կարողությունները

Անհրաժեշտ պարագաներ՝ սոսինձ, գունավոր թուղթ, ստվարաթուղթ, մկրատ, թել:

Ընթացքը՝ երեխաները մկրատի օգնությամբ կտրատում են ուսուցչի հանձնարարած պատկերները, սոսնձում դրանք; Նույն աշխատանքը կատարվում է նաև թելերով: Արդյունքում ստացված աշխատանքը երեխաները կարող են նվիրել մայրիկներին:

Ակնկալվող արդյունք՝ ստանալ նմանատիպ ապլիկացիաներ, մաքուր աշխատանք, երեխաների հաճելի ժամանց

Հունվար ամսվա ուսումնական նախագիծ

<<Ձմեռային ճամբար ուսումնական նախագիծ>>

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 1-2 դասարանի ճամբարականներ

Տևողությունը՝ հունվարի 9-18-ը

Նպատակը՝ խաղերի միջոցով զարգացնել երեխաների հիշողությունը, դիտունակությունը, մաթեմաթիկական պատկերացումները, կազմակերպչական փոխհարաբերությունները:

Խաղային ծրագիր՝

<<Կրկնիր ինձ>>

<<Հիշիր շարժումը>>

<<Հիշիր տեղդ>>

<<Հիշիր դիրքդ>>

<<Հիշիր կարգը>>

<<Գրամեքենա>>

<<Ով ես դու>>

Բովանդակությունը՝

Երեխաները անմիջապես կրկնում են ուսուցչի կտրուկ և ռիթմիկ մատիտահարվածները:

Ցուցադրվում 4-5 գործողությամբ շարժում,առաջարկվում է հիշել ու կատարել սկզբում նույն, ապա հակառակ հաջորդականությամբ:

խաղացող յուրաքանչյուր երեխա որևէ մրգի, տառի, առարկայի,պատկերի…անունը կամ դիմակն է կրում: Լսելով իր անունը երեխան առաջ է գալիս, ծափ տալիս: Եթե նույն երեխայի անունը կրկնվում է, նրա ծափերը ավելանում են: Այն երեխան ով շփոթում է իր ծափերի քանակը՝ դուրս է մնում խաղից:

Անհրաժեշտ նյւթեր՝ ստվարաթուղտ, գունավոր մատիտներ

Ակնկալվող արդյունք՝ Երեխաները կարողանան ճիշտ ըմբռնել իրենց տրվաց հանձնարարությունները, կատարեն դրանք: Զարգացնեն իրենց մաթեմատիկական գիտելիքներն ու հիշողությունը: